Քաղաքականություն

ՀՀԿ-ն դեռ որոշում չի կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն դեռ որոշում չի կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 25-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը:

«Ոչ, դեռ որոշում չկա: Եթե լինի, դա գործադիր մարմինը և խորհուրդը կորոշեն, և դուք էլ կիրազեկվեք, բայց ամեն դեպքում «Հանրապետական» կուսակցությունը քաղաքական խրամատը չի լքելու: Մենք դրա մասին արդեն ասել ենք»,- ասաց Սահակյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտնեց հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: Այս հայտարարությունից առաջ վարչապետը հանդիպել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, իսկ ավելի վաղ՝ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում