Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ Անկախության օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Հունաստանի բարեկամ ժողովրդին` Հունաստանի Հանրապետության Անկախության օրվա և Օսմանյան Թուրքիայի լծից ազատագրման 200-ամյակի առթիվ:

Երկու դար առաջ հույն ժողովուրդը կարողացավ ոչ միայն դիմակայել ճակատագրական մարտահրավերներին, այլև իրականացնել իր երազանքը` վերականգնել պետականությունը:

Հայաստանն առանձնահատուկ կարևորում է նույնական արժեքների, պատմական սերտ առնչությունների և երկու ժողովուրդների փոխադարձ ջերմ կապերի վրա հիմնված ավանդական հարաբերությունները եղբայրական Հունաստանի հետ: Անցնող տարվա մարտահրավերները մեկ անգամ ևս վերահաստատեցին մեր երկու բարեկամ երկրների միջև բազմաբնույթ և շարունակական երկխոսության կարևորությունը:

Համոզված եմ, որ գալիք տարիներին մեր երկրների միջև անկեղծ ու արդյունավետ համագործակցությունն ավելի կամրապնդվի և կընդլայնվի:

Մաղթում եմ Ձեզ և Հունաստանի եղբայրական ժողովրդին բարօրություն և երջանկություն», - նշված է Հայաստանի վարչապետի ուղերձում:

Հայերեն العربية English Français Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին