Հասարակական

Հաշմանդամության 3 խմբի փոխարեն ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան սահմանող նախագիծն ընդունվեց 

2 րոպեի ընթերցում

Հաշմանդամության 3 խմբի փոխարեն ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան սահմանող նախագիծն ընդունվեց 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության և մի խումբ պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծերի փաթեթը, որով հաշմանդամության 3 խմբերի փոխարեն նախատեսվում է սահմանել ֆունկցիոնալության սահմանափակման թեթև, միջին, ծանր, խորը աստիճաններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 93 «կողմ», 4 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծերի փաթեթով հաշմանդամություն ունեցող անձ է համարվելու այն անձը, ով ֆիզիկական, հոգեկան, մտավոր և (կամ) զգայական տևական խնդիրների եւ միջավայրային արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում:

Նախատեսվում է բժշկասոցիալականփորձաքննության համակարգից անցում կատարել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի: Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող անձ կամ չի ճանաչվում, որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր և խորը՝ ներկայիս սահմանմամբ հաշմանդամության առաջին, երկրորդ, երրորդ խմբերի փոխարեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում