Քաղաքականություն

Սահմանադրական փոփոխությունների հարցը շարունակում է մնալ իշխանության օրակարգում

1 րոպեի ընթերցում

Սահմանադրական փոփոխությունների հարցը շարունակում է մնալ իշխանության օրակարգում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Սահմանադրական փոփոխությունների հարցը եղել և շարունակում է մնալ իշխանության օրակարգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց, որ վարչապետը նախագահի հետ քննարկել է Սահմանադրության և օրենսդրական դաշտի կատարելագործմանը վերաբերող հարցեր, խնդրեց մասնավորեցնել, թե ինչին է վերաբերել հանդիպումը:

Փաշինյանը նշեց, որ այդ հանդիպումները կրել են և կրում են պարբերական բնույթ, և դրանք պետք է շարունակվեն: «Ասել եմ նաև, որ իրավիճակի վերլուծության և հայտնի հանգամանքների բերումով մեր օրակարգում եղել է և շարունակում է մնալ Սահմանադրական փոփոխությունների հարցը, այլ բան, որ պետք է դրա կոնկրետ պարամետրերը և բովանդակությունը քննարկել և փորձել գալ համաձայնությունների»,-ասաց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում