2018-ից այդ անիվն այլևս հնարավոր չէ հետ շրջել. Բադասյանը բացառում է ընտրությունների կեղծումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է, որ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում բացառվում է, որ իշխանությունը որևէ լծակ օգտագործի, կեղծի ընտրության արդյունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բադասյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե ինչ մեխանիզմներ են գործածվելու, որ ընտրություններին բացառվեն խախտումները, իշխանությունը լծակներ չօգտագործի:

«Ուղղակի չենք կեղծելու, դա է բանաձև: Ինչի՞ պետք է կեղծենք: Կարծում ենք, որ 2018 թվականից այդ անիվն այլևս հնարավոր չէ հետ շրջել, հնարավոր չէ քաղաքացիների կամքը որևէ կերպ խեղաթյուրել»,-ասաց Բադասյանն ու վստահեցրեց գործող իշխանության քաղաքական կամքի մասին:

Նա չբացառեց, որ Քրեական օրենսգրքում կամ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններով ընտրական հանցագործությունների բացահայտման, քննության ավելի արդյունավետ մեխանիզմներ լինեն: Նախարարը նկատեց, որ Ընտրական օրենսգիրքը մնացած մասով բոլոր հնարավորություններն ընձեռնում է նաև քաղաքացիական հասարակությանը, ընդդիմադիր խմբակցություններին, նաև արտախորհրդարանական ուժերին՝ իրականացնել իրենց վերահսկողությունը:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո:

Հայերեն العربية

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին