Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան»-ն ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով՝ առանց որևէ դաշինքի

2 րոպեի ընթերցում

«Բարգավաճ Հայաստան»-ն ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով՝ առանց որևէ դաշինքի

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի խոչընդոտի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սա վերահաստատեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ԱԺ հայտարարությունների ժամին:

«Ուզում եմ վերահաստատել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը՝ եթե այս իշխանություններն ունեն բավարար կամք՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ կազմակերպելու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի խոչընդոտելու: Այո, այդ գործընթացը պետք է կազմակերպվի քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար: Ընդ որում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով՝ առանց որևէ դաշինքի»,-ասաց Իսայանը:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում