Ռեկտորի թեկնածուին ներկայացվող պահանջները կավելանան մեկով. փոփոխություն նախագծում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագծում և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանն արվել են մի շարք փոփոխություններ, մասնավորապես, ԲՈՒՀ-ի ռեկտորի թեկնածուին ներկայացվող պահանջներում ավելացել է ևս մեկ դրույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրենքների նախագծերի փաթեթում կատարված փոփոխություններն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում փոխվել են տարբեր ձևակերպումներ: «Ռեկտորների ընտրության և նշանակման մասում կատարվեց էական փոփոխութուն, ընտրանքային տարբերակը փոխարինվեց զուտ ընտրություններով: Այժմ կառավարման խորհուրդն ընտրում է ռեկտոր, որը հրամանագրվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ 5 տարի ժամկետով»,- ասաց Դումանյանը:

Մեկ դրույթ ավելացվել է ռեկտորի թեկնածուին ներկայացվող պահանջներում: «Եթե նախկինում օրենքով պահանջվում էր միայն գիտական աստիճանի առկայություն, այժմ ավելացել է նաև առնվազն 5 տարվա գիտամանկավարժական, գիտական և ակադեմիական գործունեության ստաժի պահանջը»,- նշեց նախարարը:

Ամբիոնի վարիչի պաշտոնի հետ կապված դրույթը ևս փոխվել է: Եթե նախկին տարբերակում ամբիոնի վարիչը համարվում էր վարչական պաշտոն, ապա նոր տարբերակով այն համարվում է ակադեմիական պաշտոն՝ ինչպես եղել է նախկինում: Ակադեմիական խորհուրդներում, նախկին տարբերակով, պետք է լիներ 25 տոկոս ուսանող, այժմ սահմանվել է՝ մինչև 25 տոկոս ուսանող: Բուհում կարող են գործել ուսանողական միավորումներ:

Հարակից զեկուցող Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծը լուրջ փոփոխությունների է ենթարկվել, ընդունել են և ԲՀԿ-ի իրենց գործընկերների առաջարկը և ԼՀԿ-ի առաջարկներից և անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի առաջարկը:

ԱԺ-ն փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է փետրվարի 11-ին: Նախագծով՝ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը:

Հայերեն

Ռուբիոն և Միլիբանդը քննարկել են, թե ինչպես կարող են Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները ապահովել իրենց անվտանգությունը

Իրանի պատվիրակությունը մոտ ապագայում չի պլանավորում այցելել Կատար կամ Պակիստան

Սանդուն կոչ է արել բնակչությանը խնայել ջուրն ու էլեկտրաէներգիան՝ շոգի պատճառով

Քաղաքապետարանը 11 վարչական արձանագրություն է կազմել առանց թույլտվության գործունեության դեպքերի առնչությամբ

Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ կեղծ էջերից և առցանց խարդախություններից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ–ի նոր իններորդ գումարման պատգամավորներին և նախագահությանը

Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները

Wildberries-ը հերքել է իր լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լուրերը