Գևորգ Գորգիսյանը մանրամասներ հայտնեց ԱԱԾ հրավիրվելու առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել՝ որպես վկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գորգիսյանն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ մանրամասներ ներկայացնելով նախորդ օրը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառումից:

«Ինչպես հասկացա ԱԱԾ-ից ստացված նամակից, նոյեմբերի 9-10-ի օրերին ԱԺ քաղաքացիների մուտք գործելու հետ կապված գործի ուսումնասիրության շրջանակներում ինձ հրավիրել են որպես վկա: Դեռ չեմ գնացել, մոտ ապագայում կայցելեմ»,-ասաց Գորգիսյանն ու հավելեց, որ չգիտի, թե ինչ են ուզում հարցնել իրենից:

Պատգամավորը կապի մեջ է քննիչի հետ, քառօրյա նիստից հետո կպայմանավորվի, կգնա:

2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ և Ադրբեջանի նախագահներիհետստորագրել էր հայտարարությունղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին,քաղաքացիները հավաքվել էին Ազգային ժողովի շենքի մոտ,մի քանի տասնյակ մարդ մտել էրխորհրդարանի շենք,հասել մինչև նիստերի դահլիճ: Մի քանի տասնյակ քաղաքացի մտել էր նաև Կառավարության շենք:Վնասվել էր մեծ քանակությամբ գույք ու տեխնիկա: Հարձակման էր ենթարկվել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հայերեն

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Գարեգին Բ-ի հետ քննարկել Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են միմյանց միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Գուտերեշը Խաղաղության խորհուրդը ՄԱԿ-ի մրցակից չի համարում

Հայաստանում 2026 թվականի առաջին կիսամյակում օտարերկրացիներին տրամադրվել է 10 561 կացության կարգավիճակ

Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ

Պապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր