Հասարակական

ՍԴ-ն Քոչարյանի դիմումը կքննի գրավոր ընթացակարգով. Արևիկ Պետրոսյանի միջնորդությունը մերժվեց

1 րոպեի ընթերցում

ՍԴ-ն Քոչարյանի դիմումը կքննի գրավոր ընթացակարգով. Արևիկ Պետրոսյանի միջնորդությունը մերժվեց

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները քննել գրավոր ընթացակարգով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի միջնորդությունը՝ գործը քննել բանավոր ընթացակարգով, դրվեց քվեարկության, ձայները բաշխվեցին հավասար` 4 կողմ, 4 դեմ, ինչը նշանակում է, որ միջնորդությունը չի բավարարվել: Գործի դատաքննությունը շարունակվելու է գրավոր ընթացակարգով: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար:

Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի դատավորներ Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում