Ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար տրամադրվել է 67 մլն դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձի մի մասի փոխհատուցման համար 2020-ին պահուստային ֆոնդից տրամադրել է 67 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ հանձնաժողովում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

Նախարարը նախ հիշեցրեց, որ կառավարության որոշմամբ՝ մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվում ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այն սովորողներին, որոնք մասնակցել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմին, ինչպես նաև, եթե մասնակցել է նրանց ծնողը կամ ամուսինը:

«Կարևորելով Ապրիլյան պատերազմի մասնակիցների ընտանիքների սոցիալական բեռի թեթևացման անհրաժեշտությունը՝ բուհերի ռեկտորներին առաջարկվել էր քննարկել մինչև ուսումնառության ավարտը Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար կատարել ուսման վարձի որոշակի զեղչեր՝ առանց հաշվի առնելու ուսանողների միջին որակական գնահատականը: Համաձայն բուհերից ստացված տեղեկատվության՝ 2020-ի դրությամբ ընդհանուր առմամբ ՀՀ բուհերում սովորում են Ապրիլյան պատերազմի մասնակից 790 ուսանող, ինչպես նաև 2 և ավելի երեխա ունեցող 40 ուսանող, որոնց համար պահուստային ֆոնդից տրվել է ֆինանսական աջակցություն՝ համապատասխանաբար 67 և 19 մլն դրամ»,-ասաց Դումանյանը:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres