EVOLUTION-ը Երևանում կբացի ուղիղ հեռարձակման ստուդիա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Evolution ընկերությունը՝ օնլայն խաղերի միջազգային ոլորտի առաջատար B2B մշակող և մատակարար, հայտարարել է Երևանում ուղիղ հեռարձակման ստուդիայի բացման մասին: Գերժամանակակից ստուդիան կդառնա ընկերության գլոբալ ցանցի մի մասը և կսպասարկի ամբողջ աշխարհի առցանց կազինո օպերատորներին՝ անգլալեզու կենդանի դիլերային սեղաններով: Իր ոլորտում առաջինը լինելով և ներսում արտադրելով A-Z ապրանքատեսակները՝ ներառյալ դիզայնը, ծրագրային ապահովումը և տեխնիկական մշակումները, Evolution-ը նպատակ ունի անընդմեջ ընդլայնել սահմանները՝ առցանց սպառողի փորձի տեսակետից: Evolution-ի ուղիղ հեռարձակման ստորաբաժանումները աշխատում են 24/7 ռեժիմով և գործում են ինչպես հսկա հեռուստաստուդիաներ, որոնցում աշխատակիցները վարում են խաղերը և շփվում խաղացողների հետ ուղիղ եթերում տեսախցիկի առաջ: Մուտք գործելով հայկական շուկա ՝ Evolution-ը նախատեսում է ստեղծել հարյուրավոր աշխատատեղեր Երևանի և նրա հարակից տարածքների երիտասարդների համար:

  • Մենք ընտրեցինք Երևանը մասնավորապես ցանկալի աշխատուժի առկայության և քաղաքի անընդհատ զարգացման համար: Ինչպես և մեր մյուս ստուդիաների դեպքում, մեր նպատակը երկարաժամկետ է, և մենք ցանկանում ենք դառնալ գրավիչ գործատու, ով կարող է հայ երիտասարդներին առաջարկել իրենց կարիերայի առաջին քայլը կատարել միջազգային ընկերությունում: Քանի որ մենք մեր թիմերին պատրաստում ենք ընկերության ներսում, մեզ հատուկ աշխատանքային փորձ պետք չէ, անհրաժեշտ է միայն անգլերենի լավ մակարդակ։ Մենք ակնկալում ենք ողջունել մոտիվացված հայկական թիմի մեր առաջին խմբի անդամներին իրենց առաջին ուսուցմանը մեր Ակադեմիայում, - ասել է Վրաստանում և Հայաստանում Evolution-ի գործառնությունների ղեկավար Ջեյքոբ Քլասոնը:

Ստուդիան գտնվելու է Երևանի կենտրոնից հարավ: Ենթադրվում է, որ շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ ամիս, իսկ թափուր աշխատատեղերը կբացվեն առաջիկա ամիսներին:

Evolution-ը առցանց խաղերի համար նորարարական ծրագրային լուծումների համաշխարհային առաջատարն է, որտեղ աշխատում են ավելի քան 80 ազգությունների ավելի քան 10,000 աշխատողներ (EVOlutioneers) ավելի քան 20 քաղաքներում: Evolution-ը մշակում, արտադրում, վաճառում և լիցենզավորում է լայվ-խաղատան և խաղային ավտոմատների լիովին ինտեգրված B2B լուծումներ խաղային օպերատորների համար: Ընկերությունը հիմնադրվել է 2006-ին, իսկ 2015 թվականից Nasdaq Nordic-ի ցուցակում է:

Լրացուցիչ տեղեկություններ՝ https://www.evolution.com

Հայերեն العربية English Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը