Գարիկն ու Սոնան ներկայացրել են Կոմիտասի «Կաքավիկ» երգի տեսահոլովակը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը, որոնց համատեղ կատարումները մշտապես արժանանում են երկրպագուների բարձր գնահատականին, հրապարակել են Կոմիտասի «Կաքավիկ» երգի տեսահոլովակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակի ռեժիսորն Արման Սարգսյանն է:
Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը «Գարիկ և Սոնա» խմբով են հանդես գալիս 2017 թվականից: Նրանք ներկայացնում են հին ու նոր հայկական երգերի վերամշակված տարբերակներ: Հաճախ են հանդես գալիս համերգային ծրագրերով:
2017-ին հաղորդավարն ու երգչուհին Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» նախագծի շրջանակում կատարել են Էդգար Էլբակյան կրտսերի «Լուսին» երգը, որը 2018-ին ՀՀ մշակույթի նախարարության «Ծիծեռնակ» մրցանակաբաշխությանը ճանաչվել է տարվա հիթ: