Հասարակական

ՀՀ վարչապետը և նրա տիկինը տարբեր ռազմաճակատներում մարտնչած ու վիրավորված զինվորների են ընդունել

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը և նրա տիկինը տարբեր ռազմաճակատներում մարտնչած ու վիրավորված զինվորների են ընդունել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը դուստրերի հետ մարտի 21-ին հյուրընկալել են պատերազմի ընթացքում տարբեր ռազմաճակատներում մարտնչած ու վիրավորում ստացած զինվորների հերթական խմբին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է Աննա Հակոբյանը։

«Նրանցից ոմանք ժամկետային զինծառայողներ էին, երբ պատերազմ սկսվեց։ Ոմանք էլ աշխարհազորայիններ ու կամավորներ՝ որոնք Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների սկսելուն պես մեկնեցին ռազմաճակատ։

Այս երիտասարդներից յուրաքանչյուրի պատմությունն իսկապես հերոսական է։ Նրանք անցել են բազմաթիվ դժվարությունների միջով, սակայն չեն կոտրվել։

Մեզ համար կարեւոր էր նրանց հետ ծանոթանալը, նրանց պատմությունները լսելը, ապագայի ծրագրերի մասին իմանալը»,- նշել է ՀՀ վարչապետի տիկինը գրառման մեջ։

Նրա խոսքով՝ պատերազմով անցած երիտասարդները անկաշկանդ մթնոլորտում կարողացել են հարցեր ուղղել ՀՀ վարչապետին, ստանալ պատասխաններ։

Աննա Հակոբյանը հավելել է, որ զրույցի ընթացքում նաեւ արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծմանը պետք է հետամուտ լինեն, և նկատել, որ տեղի է ունեցել տվյալների փոխանակում՝ հետագայում էլ կապ պահպանելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում