Ucom-ը փորձարկում է մինչև 1 Գբիթ/վրկ արագությամբ ցանցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ամենաարագ օպտիկամանրաթելային ցանցի միջոցով կապի ծառայություններ մատուցող Ucom ընկերությունը որոշ հասցեներում փորձարկում է մինչև 1 Գբիթ/վրկ արագությամբ ինտերնետի, ինչպես նաև Wi-Fi 6 նորագույն ստանդարտով աշխատող մոդեմների հնարավորությունները՝ բաժանորդներին առաջարկելով ներկայիս առավելագույն արագությունից մոտ 10 անգամ ավելին։ Այս պահին փորձարկումն իրականացվում է առաջին բաժանորդների բնակարաններում: Հետագայում նոր արագությունների աշխարհագրությունը կընդլայնվի։

Մինչև 1 Գբիթ/վրկ արագություն ապահովող ցանցին առաջինը միացել է Հասմիկ Հաջաթյանը, ով 6 ամիս անվճար կօգտվի uMix Լ փաթեթի ներառումներից։ Մասնավորապես՝ գերարագ ինտերնետին ի լրումն, բաժանորդը կվայելի 200-ից ավելի հեռուստատեսային ալիքների բովանդակությունը և կօգտվի ֆիքսված հեռախոսակապից։

«Ուրախ եմ, որ այս պահի դրությամբ Հայաստանում ամենարագ կապն իմ տանն է։ Ucom-ի աշխատակիցներին պարբերաբար կհայտնեմ օգտագործման փորձառությանս մասին», - ասել էՀասմիկ Հաջաթյանը։

Ի դեպ, այսօրվանից, ձեռք բերելով նորագույն՝ Wi-Fi 6 ստանդարտով աշխատող մոդեմներ, Ucom-ի թե՛ նոր, թե՛ առկա բաժանորդներն իրենց գործող փաթեթների շրջանակում կվայելեն Wi-Fi թողունակության առավելագույն հնարավորությունները։ Wi-Fi 6 միջազգային ստանդարտը մշակվել է ամբողջ տան, բնակարանի կամ գրասենյակի տարածքում առավել կայուն ազդանշան, ավելի մեծ արագություն և միևնույն Wi-Fi ցանցի միջոցով աշխատող բազմաթիվ սարքավորումներ ինտերնետին միացնելու համար։ Wi-Fi 6-ով աշխատող մոդեմները հնարավոր է ձեռք բերել ինչպես Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, այնպես էլառցանց խանութում։

«Հայաստանում Ucom-ն առաջինն է տրամադրում Wi-Fi-ի միջոցով ավելի արագ ու կայուն ինտերնետից օգտվելու լուծումը։ Այսօրվանից մեր առկա և նոր բաժանորդները կարող են ձեռք բերել նորագույն Wi-Fi 6 ստանդարտով աշխատող մոդեմ, որն էլ Ձեր տան բոլոր սարքերի համար կապահովի որակյալ կապ», -թվիթերի իր միկրոբլոգում գրել էUcom ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Ucom-ը Հայաստանում միակ օպերատորն է, որը ներկայումս տրամադրում է մինչև 120 Մբիթ/վրկ ֆիքսված ինտերնետի արագություն uMix L փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում։ Ucom-ը մշտապես իրականացնում է ցանցի վերազինման աշխատանքներ՝ իր բաժանորդների համար ֆիքսված կապի ծառայությունների լավագույն որակն ապահովելու նպատակով։

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում