Life

Մարտի 20-ին նշվում է երջանկության միջազգային օրը

1 րոպեի ընթերցում

Մարտի 20-ին նշվում է երջանկության միջազգային օրը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ անդամ երկրներում մարտի 20-ը նշվում է որպես երջանկության միջազգային օր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը երջանկության օր է ճանաչել 2012 թ-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` որոշումն ընդունվել Է Բուտանի Թագավորության առաջարկությամբ, դրա օգտին միաձայն քվեարկել են ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 պետության ներկայացուցիչները: Անդամ երկրներին ՄԱԿ-ը կոչ է անում տոնել այս օրը համապատասխան կրթական-տեղեկատվական ծրագրերի միջոցով, քանի որ երջանկության որոնումը մարդու հիմնական նպատակն է: Երկրների դասակարգման ցուցանիշը կազմվում է` հիմնվելով երեք չափանիշների վրա. բնակիչների կյանքի սպասվելիք միջին տևողություն, բարեկեցություն և, այսպես կոչված, էկոլոգիական «հետք (մարդկային ազդեցությունը էկոհամակարգերի վրա):

Ամենաերջանիկ երկրների տասնյակում են Ֆինլանդիան, Իսլանդիան, Դանիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Շվեդիան, Գերմանիան, Նորվեգիան, Նոր Զելանդիան և Ավստրիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում