Հասարակական

Երկրորդ զորամիավորման հրետանային և հրաձգային ստորաբաժանումներն անցկացրել են համատեղ զորավարժություն 

1 րոպեի ընթերցում

Երկրորդ զորամիավորման հրետանային և հրաձգային ստորաբաժանումներն անցկացրել են համատեղ զորավարժություն 

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ զորամիավորման հրետանային և հրաձգային ստորաբաժանումները մարտի 19-ին անցկացրել են մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ զորավարժության սցենարի՝ հրետանային ստորաբաժանումները կասեցրել են պայմանական հակառակորդի տանկային գումարտակի հարձակումը, հակագրոհի են անցել հրաձգային ստորաբաժանումները:

Ըստ աղբյուրի՝ մարտավարական և եղանակային բարդ պայմաններում անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված խնդիրները և ցուցաբերել բարձր պատրաստվածություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում