Զորավարժությունների շրջանակում 5-րդ զորամիավորման զորամասը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի
1 րոպեի ընթերցում
![Զորավարժությունների շրջանակում 5-րդ զորամիավորման զորամասը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/03/1046600.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերում անցկացվող մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասը մարտի 19-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամասի վարչակազմը և ենթակա ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են ղեկավարման կետեր, տրվել են ցուցումներ առաջադրված խնդիրների կատարման ուղղությամբ։