Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանը ջանում է իր գրաված տարածքներում ոչնչացնել հայկականը

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանը ջանում է իր գրաված տարածքներում ոչնչացնել հայկականը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այն, որ Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանը սկսելու էր նաեւ մշակութային եղեռն, մեզ համար գաղտնիք չէր: Ձեւավորվելով ընդամենը100 տարի առաջ, այս պետությունը սեփականաշնորհում է իր վերահսկողության տակ անցած բնիկ ժողովուրդների մշակութային կոթողները, արվեստի գործերը եւ ընդհանրապես՝ նրանց կողմից հազարամյակներով ձեւավորված ողջ մշակութային ժառանգությունը: Արցախում հազարամյա հայկական կոթողների ոչնչացումն այսօր իրականացվում է Ալիեւի բարձր հովանու ներքո եւ նրա կարգադրությամբ: Օրերս լինելով օկուպացված Հադրութում՝ Ադրբեջանի առաջնորդը, իր պետությանը բնորոշ ձեռագրին հավատարիմ, փորձեց ապացուցել, որ տեղի հայկական եկեղեցին աղվանական է եւ կարգադրեց դրա վրայից մաքրել հայկական գրառումները: Ադրբեջանի այս վարքագիծը լիարժեքորեն տեղավորվում է այն ցեղասպան քաղաքականության մեջ, որով առաջնորդվել է մշտապես, նաեւ՝ 21-րդ դարում, ինչը փաստում է այդ պետության կազմում Արցախի գոյության անհնարինության մասին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում