«Չսեր». հոգեբանական դրամա՝ ռուսական դրամատիկական թատրոնի բեմում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի Գաբրիել Գարսիա Մարկեսի «Ես եկել եմ միայն զանգահարելու» պատմվածքի հիման վրա բեմադրված «Չսեր» հոգեբանական դրաման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման առաջնախաղը տեղի կունենա մարտի 20-21-ին: Բեմականացումը՝ Սերգեյ Թովմասյանի, թարգմանությունը՝ Մարինե Մարինոսյանի: Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է: Սա պատմություն է կոտրված հույսերի, զուր պատրանքների ու ցանկությունների, մարդկային բեկված ճակատագրերի և սիրո պակասի մասին: Եվ եթե այս սարսափելի իրականության մեջ ինչ-որ մի նոր սիրո հույս է ծագում, գուցե տարօրինակ թվացող, բայց սիրո, այդ հույսն ու սերը սպանում են դաժանությամբ ու ատելությամբ:

Ներկայացման մեջ ներգրավված են Լիլյա Մուկուչյանը, Արմեն Արնաուտովը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Բալանդինան, Գոռ Համբարձումյանը, Մանվել Սարգսյանը, Մանվել Խաչատրյանը, Լև Նալբանդյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Ելենա Վարդանյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մարիամ Մանոն, Հայարփի Զուռնաչյանը, Թեհմինե Խաչատրյանը, Յուլյա Ժդանովան, Մելսիդա Հակոբյանը, Գրիգոր Խոջոյանը։ Ներկայացման բեմանկարչական ձևավորման ու զգեստների հեղինակը Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանն է, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի, խորեոգրաֆիան`Արա Ասատուրյանի:

Ներկայացումը նախատեսված է 18+ անձանց համար:

Գաբրիել Գարսիա Մարկեսը կոլումբիացի գրող, սցենարիստ և լրագրող է: Նա առաջին կոլումբիացին է, որը Նոբելյան մրցանակի է արժանացել գրականության ասպարեզում: Մարկեսին համաշխարհային ճանաչում է բերել և լատինաամերիկյան ու համաշխարհային գրականության գլուխգործոց է համարվում «Հարյուր տարվա մենություն» վեպը։

2014 թվականին Մարկեսը հեռացավ կյանքից, սակայն նրա ստեղծագործություններն ու դրանցում պարունակվող իմաստուն մտքերն առ այսօր շարունակում են ձեռքից ձեռք անցնել և գրավել նորանոր ընթերցողների սրտեր:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն 10-12,5 տոկոս ​​նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ

Հայաստանում ԱԶԲ-ի ընդհանուր հանձնառությունների ծավալը հասել է մոտ 2.5 միլիարդ ԱՄՆ դոլարի. Լյազիզա Սաբիրովայի հարցազրույցը

Կիբեռոստիկանությունը զգուշացնում է iMessage-ի միջոցով կատարվող զեղծարարության մասին

«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան

ՌԴ-ի վրա արձակվել է 571 ԱԹՍ, կրկին թիրախավորվել են Wildberries-ի պահեստները

Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը

ՀՀ պետբյուջերի եկամուտները 2026 թվականի առաջին կիսամյակում կազմել են 1,643 մլրդ դրամ

ՆԳՆ-ն հատուկ միջոցառումներ է իրականացրել. հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ