Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի մոտ 300 կրկնակի դրական դեպք. նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մինչև այժմ գրանցվել է կորոնավիրուսի մոտ 300 կրկնակի դրական դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահի դրությամբ հնարավոր չէ ասել, դրանք կրկնավարակի դեպքեր են, թե պացիենտներ, ում օրգանիզմից վարակը դեռ դուրս չի եկել: Դա պարզելու համար այդ դեպքերն ուսումնասիրվում և հետազոտվում են, արդյունքների մասին հայտնի կլինի ավելի ուշ»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ըստ որոշ մասնագետների, 90 օր պետք է անցած լինի առաջին դրական թեստից հետո, որ խոսենք կրկնավարակի մասին:

«Կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել, և երկրում նոր հիվանդանոցներ ու մահճակալներ են ծավալվում: Այս պահի դրությամբ, 12 բժշկական կենտրոն է սպասարկում կորոնավիրուսային վարակով պացիենտներին, ու հիվանդացության աճին զուգընթաց ավելացվում է նաև հասանելի մահճակալային ֆոնդը: Սակայն, նախարարի խոսքով, պետք է հիշել, որ մահճակալային ֆոնդը «անվերջ ռեսուրս» չէ, և մարդիկ պետք է շատ զգույշ լինեն՝ չվարակվելու համար»,- ասաց նախարարը:

ՀՀ-ում վերջին 3 ամսվա մեջ գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշը՝ 1024 դեպք: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 181165 դեպք, որոնցից 167186-ն առողջացած, 3301-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9830 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 848 է:

Հայերեն English

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը