Քաղաքականություն

Իսրայելի հայ համայնքի անդամները հորդորել են կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի հայ համայնքի անդամները հորդորել են կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելում Հայկական համայնքների միությունը բողոքի ցույց է կազմակերպել՝ իր ձայնը բարձրացնելով այն փաստի դեմ, որ միջազգային պաշտպանական էլեկտրոնային Elbit Systems ընկերությունն իր արտադրած զենքերը մատակարարում է Ադրբեջանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Asbarez-ը:

Իսրայելը մատակարարում է Ադրբեջանի ռազմամթերքի 60 տոկոսը, այդ թվում և անօդաչու թռչող սարքերն ու կլաստերային ռումբերը, որոնք արգելված են մոտ 100 երկրի կողմից: Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանն օգտագործում էր իսրայելական զենքերն անմեղ քաղաքացիական բնակչության, այդ թվում և կանանց ու երեխաների, տարեցների, ինչպես նաև հիվանդանոցների ու եկեղեցիների վրա հարձակում գործելու նպատակով:

Ներկայում Իսրայելի պաշտպանական արդյունաբերությունը զենքի վաճառքի մեկ այլ համաձայնագրի շուրջ քննարկումներ է իրականացնում Ադրբեջանի հետ, ինչին ի պատասխան տեղի հայկական համայնքն իր բողոքի ձայնն է բարձրացրել:

Հավաքվելով Elbit Systems ընկերության դիմաց՝ համայնքի անդամները պահանջել են Իսրայելի կառավարությունից դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանի ավտորիտար ռեժիմին: Հայերը հիշեցրել են, որ Ադրբեջանում աճող իսլամիստական ֆունդամենտալիզմի և ազգային փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության պայմաններում այդ երկիրը չի կարող վստահելի դաշնակից լինել Իսրայելի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում