Հասարակական

Հայ խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժության

1 րոպեի ընթերցում

Հայ խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժության

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները մասնակցել են բազմազգ զորավարժության։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայ խաղաղապահները, ըստ զորավարժության սցենարի, խաղարկել են պայթյունի հետևանքով վիրավորում ստացած անձանց առաջին բուժօգնության տրամադրման և տարհանման գործողություններ։ Զորավարժության հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում