Հաշմանդամություն ունեցող երեխային խնամելու ստաժ հաշվարկվող տարիների սահմանափակումը կհանվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկությամբ վերանայվում է հաշմանդամություն ունեցող երեխային խնամելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու կարգը: Այս առնչությամբ փոփոխություններով նախագիծը նախարարությունը դրել է շրջանառության մեջ: Գործող օրենքով հաշմանդամություն ունեցող երեխային խնամող ծնողի համար ստաժ հաշվարկվում է մինչև 10 տարին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ախատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների մասին նախագծով առաջարկվում է տարվա սահմանափակումը հանել և հաշվարկել մինչև երեխայի չափահաս դառնալը:

«Նախագիծն ընդունելուց հետո ստացվում է, որ հաշմանդամություն ունեցող երեխայի խնամակալ ծնողի համար, կենսաթոշակի տարիքի հասնելու պարագայում, արդեն այդ տարիները կհաշվարկվեն ստաժ: Ինչ վերաբերում է գործող կենսաթոշակառուներին, որոնք երիտասարդ տարիներին խնամել են հաշմանդամություն ունեցող երեխա և իրենց ստաժում հաշվարկվել է մինչև 10 տարին, ապա վերանայման ու վերահաշվարկի արդյունքում կստանան տարբերությունը»,- ասաց Դավիթ Խաչատրյանը: Վերահաշվարկի համար կենսաթոշակառուն պետք է ներկայացնի համապատասխան դիմում: Ըստ վիճակագրական տվյալների՝ առկա կենսաթոշակառուներից մոտ 600-ն է խնամել հաշմանդամություն ունեցող երեխա: Նրանցից 150-ն ունեցել է 10 տարուց ավելի խնամքի ժամանակահատված, որը չի հաշվարկվել: Վերահաշվարկվի արդյունքում կենսաթոշակի փոփոխություն կարող է լինել մինչև 11 հազար դրամի չափով:

Դավիթ Խաչատրյանը նշեց, որ նախարարության ղեկավարության կողմից խնդիր է դրված, որպեսզի իրականացվեն բարեփոխումներ: Թեկուզ փոքր քայլերով այնպես անել, որ դրանք ազդեն մարդու կյանքի որակի որոշակի բարձրացման վրա:

Հայերեն Русский

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով