Life

Ռուբեն Հախվերդյանը երկրպագուներին է ներկայացրել «Այս աշխարհը» երգ-ֆիլմը

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Հախվերդյանը երկրպագուներին է ներկայացրել «Այս աշխարհը» երգ-ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, բանաստեղծ-երգահան, կիթառահար, Հայաստանում հեղինակային երգի մշակույթի հիմնադիր Ռուբեն Հախվերդյանը երաժշտասերներին է ներկայացրել «Այս աշխարհը» երգ-ֆիլմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության և բառերի հեղինակը Ռուբեն Հախվերդյանն է, գործիքավորումն իրականացրել է Վահագն Հայրապետյանը: Երգի ստեղծմանը մասնակցել է «Հայաստանի փոքրիկ երգիչները» երգչախումբը` Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ:

Տեսահոլավակը ներկայացրել է «ԱրևArev» ֆիլմ ստուդիան, նկարահանել է կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը, օպերատորն Արեգ Հակոբյանն է, գրաֆիկան՝ Ջոն Զալավյանի և Գայ Ղազանչյանի:

Հոլովակն արդեն Վարդանյանի YouTube-ի պաշտոնական ալիքում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում