Հասարակական

Երկրորդ զորամիավորումը զորավարժությունների շրջանակում բերվել է պատրաստականության բարձր աստիճանի

1 րոպեի ընթերցում

Երկրորդ զորամիավորումը զորավարժությունների շրջանակում բերվել է պատրաստականության բարձր աստիճանի

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում մարտի 16-ին 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնակազմը հանդերձավորվել է, ռազմական տեխնիկան սահմանված ժամկետներում զբաղեցրել է նախորոշված շրջանները։ Վերադաս հրամանատարության կողմից տրվել են ցուցումներ նախնական խնդիրների կատարման ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում