Հասարակական

Երրորդ զորամիավորման զորամասերից մեկը նշել է կազմավորման տարեդարձը

1 րոպեի ընթերցում

Երրորդ զորամիավորման զորամասերից մեկը նշել է կազմավորման տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երրորդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում օրերս նշվել է զորամասի կազմավորման տարեդարձը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամասի անձնակազմն ակտիվորեն մասնակցել է վերջին մարտական գործողություններին և փայլուն իրականացրել առաջադրված մարտական խնդիրները։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գ․ Խաչատուրովը շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարձր պատրաստվածության, պատասխանատվության և զինվորական պարտքը պատվով կատարելու համար։ Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված ծառայակիցների հիշատակին։ Ծառայության մեջ աչքի ընկած մի շարք զինծառայողներ էլ խրախուսվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում