Հասարակական

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն իրավիճակը պահպանվել է. ՀՀ ՊՆ

1 րոպեի ընթերցում

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն իրավիճակը պահպանվել է. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով մարտի 15-ին և 16-ին սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացած տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում