Հակատուբերկուլյոզային դիսպանսերին տրամադրվեց շուրջ 9 մլն դրամ անշարժ գույք ձեռք բերելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին մարտի 16-ի նիստում որոշեց «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՍՊԸ-ին 2021 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից հատկացնել 9 մլն 700 հազար դրամ՝ անշարժ գույքի ձեռքբերման նպատակով:

«Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից դիսպանսերին հատկացվելու է 313 հազար 400 դրամ՝ հաշվեկշռում հաշվառված շարժական գույքի ձեռքբերման նպատակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց զեկուցող՝ Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը:

Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը նշեց, որ դեռ 2020 թվականին դիսպանսերը լուծարվել էր և ցանկացավ իմանալ, թե ինչ պլաններ կան այդ կառույցի վերաբերյալ: «Ինչ պլաններ կան այդ բուժհաստատության հետ կապված, որ գույքի գնման նպատակով գումար ենք տրամադրում: Ինձ համար անակնկալ էր այս նախագիծը»,- ասաց Մանրիկյանը:

Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանն էլ շեշտեց, որ սույն որոշմամբ գումարը հատկացվում է շենք-շինության ձեռքբերման մասով, որն իրականացվում է «Հարկային օրենսգրքի» դրույթներին համապատասխան:

Ներսիսյանն ընդգծեց, որ լուծարային գործընթացի շրջանակում տվյալ գույքը պետք է հետ վերադարձնել Երևան համայնքի բալանսին: «Իրավական տեսանկյունից վերադարձը դիտարկվում է որպես օտարում, ինչի արդյունքում գոյանում են հարկային պարտավորություններ, որի հետևանքով մենք կիրառել ենք 99 տոկոս զեղչ»,- նշեց Երևանի քաղաքապետի տեղակալը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց և ասաց, որ շենքը չեն գնում, գույքը այդ հիմնարկից անցնում է քաղաքապետարանի բալանսին:

Ֆինանսավարկային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հարցին տվել է դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվեց 37 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

Հայերեն

Մեսրոպ Մեսրոպյանը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը

Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Հայաստանը դարձել է MICE Excellence 2026-ի մրցանակակիր

Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին

Բուլղարիայի վարչապետը մերժել է Մակրոնի առաջարկը` մասնակցելու «Կամեցողների կոալիցիային»

ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա

Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները. Reuters

Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ