Արցախ

Հայ ուխտավորները ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ուխտավորները Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հետ այցելել են քրիստոնեական Դադիվանք և Ամարաս համալիրներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը: Հայ ուխտավորների խումբը ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Հայերեն Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 25/04/25

«Ուղղությունը՝ Թիմ». Team ընկերությունների խումբը Career City Fest-ում սպասում է իր ապագա թիմակիցներին

Կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրում. մանրամասնում են պատասխանատուները

Ասիական ինդեքսներ - 25/04/25

Բուլղարիայում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 110-ամյակին նվիրված արարողություն

Էներգիան և փողն ավելի կարևոր չեն, քան մարդիկ․ ԵԽ պատգամավորը քննադատել է Կայա Կալասին Բաքվում արած հայտարարությունների համար

Թրամփը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Իրանի նախագահի կամ գերագույն առաջնորդի հետ

Արևային առաքելությամբ. չինական հսկայի խոշորագույն նախագիծը Հայաստանում

Լեռնային Ղարաբաղի հայությունը դարձավ Հայոց ցեղասպանության անպատժելիության հետևանքի կրողը. Անդրանիկ Գրիգորյան

Նախորդ տարի գրանցվել է պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերի, դատարան հանձնված և դատարաններում ավարտված գործերի աճ