ՀՅԴ-ականները ծաղիկներ խոնարհեցին Սողոմոն Թեհլերյանի հուշարձանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթ փաշային ոչնչացրած Սողոմոն Թեհլերյանի հուշարձանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը նշեց, որ Թալեաթի գնդակահարումը արդար հատուցումն էր հայ ժողովրդի կոտորածների, հայրենազրկման ու տառապանքների:

«Ուղիղ հարյուր տարի առաջ այս օրը, Բեռլինում Սողոմոն Թեհլերյանը դիմահար կրակոցով գնդակահարեց Հայոց ցեղասպանության ոճրագործներից մեկին՝ Թալեաթին: Այդ ճիվաղի գնդակահարումն արդարահատույցն էր հայ ժողովրդի կոտորածների, հայրենազրկման ու տառապանքների: 1919թ. դաշնակցության ընդհանուր ժողովը որոշում կայացրեց հաշվեհարդար տեսնել Հայոց ցեղասպանության կազմակերպիչների և դավաճանների նկատմամբ: Կազմվեց մի ծրագիր, որի արդյունքում մի քանի տարիների ընթացքում աշխարհի տարբեր ծայրերում ոչնչացվեցին բազմաթիվ թուրք ոճրագործներ: Սողոմոն Թեհլերյանն այդ ծրագիրն իրականացնող հայորդիներից մեկն էր»,- ասաց Համբարձումյանը:

1921թ. մարտի 15-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում դիմահար կրակոցով ոչնչացնում է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային: Հետագայում Սողոմոն Թեհլերյանն արդարացվում է դատարանի կողմից:

Հայերեն العربية

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը