Life

Ազնավուրի հարսանեկան արարողությունը հայտնվել է 13 հարսանիքների մասին պատմող Vogue-ի հոդվածում

1 րոպեի ընթերցում

Ազնավուրի հարսանեկան արարողությունը հայտնվել է 13 հարսանիքների մասին պատմող Vogue-ի հոդվածում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Vogue ամսագրի ֆրանսիական հրատարակությունը նյութ է պատրաստել 13 աստղային զույգերի մասին, որոնք ամուսնացել են «մեղքերի քաղաքում»՝ Լաս Վեգասում՝ հրապարակելով լուսանկարներ արարողությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ պատմություններից մեկն էլ հայտնի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի և Ուլլա Տորսելի հարսանիքի մասին է:

Vogue–ում հրապարակված՝ 1967 թվականին արված լուսանկարում Շառլ Ազնավուրը և Ուլլա Տորսելն են, ովքեր Լաս Վեգասի Ֆլամինգո հյուրանոցում կտրում են իրենց հարսանեկան տորթը:

Ի դեպ, զույգը հարսանեկան երկու արարողություն է ունեցել. երկրորդ անգամ Շառլը և Ուլլան պսակադրվել են Փարիզի հայկական եկեղեցում:

Հեղինակավոր ամսագրի կողմից հրապարակված մյուս 12 լուսանկարներում այնպիսի հեղինակավոր դեմքեր են, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին և Պրիսիլա Բոլյեն, Ֆրանկ Սինատրան և Միա Ֆերոուն, Էլիզաբեթ Թեյլորը և Էդի Ֆիշերը, Ռիչարդ Գիրը և Սինդի Քրոուֆորդը, Բրյուս Ուիլիսը և Դեմի Մուրը, Անջելինա Ջոլին և Բիլի Բոբ Թորնթոնը, Սոֆի Թըրները և Ջո Ջոնասը և այլք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում