Մշակույթ

H.E.R.-ի «I Can’t Breathe»-ը՝ «Տարվա լավագույն երգ». «Գրեմմի-2021»-ի  հաղթողներն արժանացել են սպասված մրցանակին 

3 րոպեի ընթերցում

H.E.R.-ի «I Can’t Breathe»-ը՝ «Տարվա լավագույն երգ». «Գրեմմի-2021»-ի  հաղթողներն արժանացել են սպասված մրցանակին 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան գլխավոր երաժշտական մրցանակի՝ «Գրեմմիի» հանձնման հանդիսավոր արարողությունը 2021-ին տեղի է ունեցել մարտի 14-ին Լոս Անջելեսում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 63-րդ մրցանակաբաշխությանը «Տարվա լավագույն երգ» անվանակարգում «Գրեմմիի» է արժանացել հիփ-հոփ երգչուհի H.E.R.-ի «I Can't Breathe» ստեղծագործությունը:

«Տարվա լավագույն ալբոմ» է համարվել Թեյլոր Սվիֆթի «Folklore»-ը:

«Տարվա ձայնագրություն» անվանակարգում սպասված մրցանակը շնորհվել է Բիլլի Այլիշի «Everything I Wanted» գործին: Նրա՝ «No Time To Die» ստեղծագործությունն էլ «Գրեմմի» է ստացել «Լավագույն երգ, որը գրվել է վիզուալ մեդիայի համար» անվանակարգում:

Կանանց շրջանում ռեկորդային թվով «Գրեմմի» մրցանակի է արժանացել Բեյոնսեն: Նրան մրցանակ է շնորհվել «Լավագույն երաժշտական տեսանյութ» անվանակարգում «Brown Skin Girl» երգի համար, «Լավագույն երգ R&B ժանրում» անվանակարգում էլ նա հաղթել է «Black Parade» երգով: «Լավագույն ռեփ երգ» անվանակարգում՝ երգչուհի Megan Thee Stallion-ի հետ «Savage» երգի կատարման համար Բեյոնսեն դարձյալ մրցանակի է արժանացել: Բեյոնսեն ընդհանուր առմամբ ունի 28 «Գրեմմի»:

«Լավագույն փոփ կատարում զուգերգով կամ խմբով» անվանակարգում մրցանակը հանձնվել է Լեդի Գագայի և Արիանա Գրանդեի «Rain On Me» երգին:

«Լավագույն ռեփ ալբոմ» է համարվել Nas-ի «King’s Disease» սկավառակը:

«Լավագույն փոփ ալբոմ» անվանակարգում մրցանակը շնորհվել է Դուա Լիպայի «Future Nostalgia» ձայներիզին:

«Լավագույն ռոք կատարում» անվանակարգում մրցանակը հանձնվել է Ֆիոնա Էփլին «Shameika» ստեղծագործության համար:

«Լավագույն քանթրի ալբոմ» է ճանաչվել Միրանդա Լամբերթի «Wildcard»-ը, իսկ «Լավագույն քանթրի կատարում» անվանակարգում հաղթել է Վինս Գիլը՝ «When My Amy Prays» երգով:

«Լավագույն լատինական կամ ուրբան ալբոմ» անվականագրում մրցանակի է արժանացել Բեդ Բանիի «YHLQMDLG»-ը:

«Համաշխարհային լավագույն երաժշտական ալբոմ» է դարձել Բուրնա Բոյի «Twice as Tall»-ը:

«Ժամանակակից քրիստոնեական երաժշտության լավագույն ալբոմ» է համարվել Քանյե Ուեսթի «Jesus Is King»-ը:

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Մշակույթ

Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

Մշակույթ

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Մշակույթ

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Քաղաքականություն

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Չինաստանում հետաքրքրված են համաշխարհային գիտությունում և մշակույթի տարբեր ոլորտներում հայ ժողովրդի թողած խորը հետքով. դեսպան Ֆան Յոն

Մշակույթ

Չինաստանում հետաքրքրված են համաշխարհային գիտությունում և մշակույթի տարբեր ոլորտներում հայ ժողովրդի թողած խորը հետքով. դեսպան Ֆան Յոն

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Մշակույթ

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Մշակույթ

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Մշակույթ

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

Մշակույթ

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում