Քաղաքականություն

«Հայրենիքի փրկության շարժման» անդամները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց

1 րոպեի ընթերցում

«Հայրենիքի փրկության շարժման» անդամները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շարժման անդամ Գերասիմ Վարդանյանը նշեց, որ ակցիայի նպատակն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման ընթացքում ներկայացնել իրենց պահանջները:

«Մենք առավոտյան Արտաքին գործերի նախարարության մոտ էինք, հիմա էլ տեղեկություններ ունեինք, որ Փաշինյանը գալու է նախագահական՝ նախագահի հետ հանդիպելու: Եկել ենք այստեղ, իրականացնում ենք մեր ակցիան»,- ասաց Գերասիմ Վարդանյանը:

Մարտի 13-ի, ժամը 12:00-ին «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում