Հասարակական

Թաթոյանը ՄԻՊ տարեկան բյուջեն կրճատելու հնարավորություն տվող օրինագծի ընդունման դեպքում կդիմի ՍԴ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի Սահմանադրական դատարան, եթե Ազգային ժողովն ընդունի կառավարության մշակած օրինագիծը, որով հնարավորություն է ստեղծվում կրճատել ՄԻՊ գրասենյակի տարեկան բյուջեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թաթոյանն ասաց մարտի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Սա ակնհայտ հակասահմանադրական նախագիծ է: Այս նախագծի ընդունման դեպքում ես անմիջապես դիմելու եմ Սահմանադրական դատարան, որպեսզի վիճարկվի սահմանադրականությունը»,- ասաց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը հավելեց, որ միանգամից միջնորդելու է կասեցնել այդ դրույթի գործողությունը, որովհետև կարծում է, որ այն խնդիրներ է առաջացնելու նաև երկրի իրավական անվտանգության և ժողովրդավարության համար:

Մարտի 11-ին Կառավարության հերթական նիստին ընդունված որոշմամբ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը։ Ըստ որի՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:

Հայերեն Русский

Իջևանի գինու և կոնյակի գործարան. պարտաճանաչ հարկատու և զարգացման հեռանկարային ծրագրեր ունեցող ընկերություն

ՌԴ-ն և Ուկրաինան նոր հարվածներ են հասցրել միմյանց

Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Նենսի Փելոսի

Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տունը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ

Այս ողբերգության լույսի ներքո ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը. Թրամփի ուղերձը

Մոսկվայում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ամոթալի է, որ ավելի քան 1 դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից. Կանադայի Պահպանողական կուսակցության ղեկավար

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն