Ինովացիա

Ucom-ն ընդլայնում է «Խելացի տուն» հավաքածուների տեսականին

3 րոպեի ընթերցում

Ucom-ն ընդլայնում է «Խելացի տուն» հավաքածուների տեսականին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսուհետ Ucom-ից հնարավոր է ձեռք բերել տան համար նախատեսված բոլոր ծառայություններն ու սարքավորումները մեկ փաթեթով, կառավարել դրանք ձայնային հրահանգներով կամ բջջային հավելվածի օգնությամբ՝ խնայելով ժամանակը և էլեկտրաէներգիան։ Ի դեպ, ընկերության մի շարք վաճառքի և սպասարկման կենտրոններում ներկայացված«Խելացի տուն»նորարարական սմարթ սարքավորումների տեսականին ընդլայնվել է և 10% զեղչով հասանելի է մասնավորապես Ucom-ի ֆիքսված ծառայությունների uMix փաթեթի առկա և նոր բաժանորդներին։ Սմարթ սարքավորումները, այդ թվում՝ դրանց միացված uTV հեռուստատեսային սարքը կարելի է միացնել կամ անջատել նախընտրած ժամին, հետևել էլեկտրաէներգիայի ծախսին, կառավարել սմարթֆոնով կամ Alisa, Siri և Google խելացի օգնականների միջոցով։ Ամբողջ տեսականին ներկայացված է Ucom ընկերության Հյուսիսային պողոտայի, Մեգամոլի և Երևան Մոլի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաևUcom-ի առցանց խանութում։

«Առօրյա թոհուբոհի մեջ տեխնոլոգիաներն ստեղծվում են աշխատանքը հեշտացնելու, ժամանակը և էլեկտրաէներգիան խնայելու, տունն առավել հարմարավետ ու ապահով դարձնելու համար։ Դուք կարող եք գտնվել տանից դուրս և, մեկ տեղից կառավարելով բոլոր սարքերը, ձեր տան մյուս անդամների համար սմարթֆոնով միացնել նախընտրելի uTV հեռուստաալիքը, տաքացնել ուտելիքը, կառավարել օդի խոնավությունն ու ջերմաստիճանը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

Նշենք, որ, տարբեր սարքավորումների Alisa, Google կամ Siri խելացի օգնականերն արագ արձագանքում են ձայնային հրահանգներին և կարող են անջատել կամ միացնել, օրինակ, խելացի վարդակին միացված ցանկացած սարք՝ թեյնիկից մինչև Wi-Fi երթուղիչ։ uTV բաժանորդները կվայելեն սիրելի հաղորդման կամ ֆիլմի դիտումն առանց բազկաթոռից վեր կենալու, քանի որ խելացի օգնականն ի զորու է միացնել հեռուստացույցը, կառավարել ձայնի ուժգնությունը և իրականացնել uTV հեռուստատեսային ծառայությունների շրջանակում հասանելի ցանկացած գործողություն, պարզապես անհրաժեշտ է նախապես կարգավորել ունիվերսալ վահանակը։

Հավելենք, որ «Խելացի տան» հավաքածուների և առանձին սարքավորումների տեղադրումը և կարգավորումը դյուրին է։ Կառավարելու համար ընդամենն անհրաժեշտ է ավելացնել համապատասխան սարքերը սմարթֆոնի հավելվածում։ Բոլոր պարագաները հնարավոր է ձեռք բերել թե՛ կոմպլեկտով, և թե՛ առանձին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում