Իրավունք

ՍԴ նախագահը Բրազիլիայի դեսպանի հետ քննարկել է դատաիրավական կապերի ամրապնդման հետ կապված հարցեր

1 րոպեի ընթերցում

ՍԴ նախագահը Բրազիլիայի դեսպանի հետ քննարկել է դատաիրավական կապերի ամրապնդման հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը մարտի 11-ին ընդունել է ՀՀ-ումԲրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Սահմանդարական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրազիլական դատաիրավական կապերի ամրապնդման և իրավունքի գերակայության ու սահմանադրական արդարադատության ոլորտներում համագործակցության շուրջ:

Արման Դիլանյանը և դեսպան Սանկտոսը երկուստեք պատրաստկամություն են հայտնել նպաստել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանի միջև բարեկամական կապերի զարգացմանն ու հետագա խորացմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում