Պաշտոնական

Նախագահը չի ստորագրելու Արտակ Դավթյանի նշանակման հրամանագրի նախագիծը և չի դիմելու ՍԴ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահը 2021թ մարտի 11-ին իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը և կից հրամանագրի նախագիծը: Նույն օրը ստացվել են վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահը չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան:

<Հիշեցնում ենք, որ 2021 թվականի մարտի 10-ին Հանրապետության նախագահն արդեն իսկ դիմել է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերելի դրույթների՝ Սահմանադրության որոշ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացումը և հնարավոր միջոցների ձեռնարկումը կարող են էական ազդեցություն ունենալ գլխավոր շտաբի պետին ազատելու և նշանակելու իրավական կարգավորումների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայերեն English Русский

«Ինտեր»-ը հաղթեց «Բարսելոնա»-ին ու Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ընթանում են թիվ 26 փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Ռուսաստանի փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում և Հարավային Կովկասում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսի 8-ին հանրային ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում

Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստակամություն են հայտնել նպաստել Ուկրաինայում խաղաղ գործընթացին

Գեղարքունիքի մարզային գրադարանում նշվել է Հովհաննես Շիրազի ծննդյան 111-րդ տարեդարձը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խոստացել է դեֆոլտ թույլ չտալ

Հայկական ոլորտային կազմակերպությունները միասնական տաղավարով մասնակցում են  «ԴԵՖԵԱ 2025» պաշտպանական ցուցահանդեսին

Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում