Christie's-ն աճուրդի է հանել Պիկասոյի կտավներից երկուսը՝ նվիրված նկարչի սիրելի կանանց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի կտավներից երկուսը վաճառքի են հանվել. Christie's-ի կազմակերպած աճուրդը տեղի կունենա մարտի 23-ին Լոնդոնում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍգործակալությունը, առաջին նկարը, որը վաճառքի է հանվելու, պատկերվել է 1932 թվականին և գնահատվում է 9-15 մլն ֆունտ ստերլինգ (12,5-21 մլն դոլար): Կտավն աճուրդի տանն անվանում են «Մարիա Թերեզա Վալտերին նվիրված սիրով լի և ամենավառ կտավներից մեկը»:

Մյուս նկարը նվիրված է և պատկերում է Պիկասոյի մյուս սիրուն՝ Ժակլին Ժաքին: Այս կտավը գնահատվում է 6-9 մլն ֆունտ (8.4-12.5 մլն դոլար): Այն պատկերվել է 30 տարի անց:

«Պիկասոյի այս երկու խորհրդանշական կտավները միասին պատմում են 20-րդ դարի մեծագույն վարպետներից մեկի գեղանկարչական զարգացման մասին»,- ասված է աճուրդի տան հայտարարության մեջ:

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ