Հասարակական

Հինգերորդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ. զորամասերը կատարել են խնդիրները

1 րոպեի ընթերցում

Հինգերորդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ. զորամասերը կատարել են խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգերորդ զորամիավորումում անցկացվող գերատեսչական ստուգումների շրջանակում զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են «տագնապ» ազդանշանի դեպքում զինծառայողների գործողությունները:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զորամիավորման վարչակազմը և ենթակա զորամասերը սահմանված ժամկետում կատարել են առաջադրված խնդիրները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում