Հասարակական

Գնդերեցների հաշվետու ժողովում քննարկվել են ԶՈՒ-ում հոգևոր ծառայության կազմակերպման հարցեր

1 րոպեի ընթերցում

Գնդերեցների հաշվետու ժողովում քննարկվել են ԶՈՒ-ում հոգևոր ծառայության կազմակերպման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում Զինված ուժերի նորանշանակ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես Վարդապետ Սարգսյանի նախագահությամբ անցկացվել է ԶՈՒ գնդերեցների եռամսյա հաշվետու ժողովը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ժողովում քննարկվել են զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր՝ միտված զինծառայողների շրջանում կազմակերպվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Ըստ աղբյուրի՝ գնդերեցներին տրվել են որոշակի առաջադրանքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում