Հայ խաղաղապահները հաջողությամբ իրականացնում են առաջադրված խնդիրները Լիբանանում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ զինծառայողները, խաղաղապահ զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Վարդանյանի ղեկավարությամբ, շարունակում են հաջողությամբ իրականացնել առաջադրված խնդիրները: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ աղբյուրի՝ առաքելությունում ընդգրկված հայ խաղաղապահների ծառայությունը բազմիցս արժանացել է հրամանատարության բարձր գնահատականին։
Կարդացեք հոդվածը` Русский