Բաղրամյան պողոտայում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը
1 րոպեի ընթերցում
![Բաղրամյան պողոտայում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/03/1045563.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Բաղրամյան պողոտայում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շարժման անդամները շարունակում են փակ պահել պողոտան և պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամ, ՀՅԴ Գերագույն մարմնի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մարտի 8-ին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ շարժման հետագա անելիքները կորոշվեն հանրահավաքի ընթացքում:
Սաղաթելյանը հավելել էր, որ իրենք պողոտան ազատել չեն պատրաստվում և շարունակելու են իրենց պայքարը: