Մի խումբ քաղաքացիներ նախագահից պահանջում են ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագրի նախագծի հարցով դիմել ՍԴ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի նստավայրի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել` պահանջելով նախագահ Արմեն Սարգսյանից դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկության հարցով:

Հավաքվածներն իրենց պահանջը գրավոր նամակի տեսքով հանձնեցին նախագահի աշխատակազմի դիմումների բաժին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախաձեռնության կազմակերպիչ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սահմանադրական մարմինների միջև առաջացել է վեճ, որը պետք է լուծում ստանա դատական հարթակում:

Ըստ Զոհրաբյանի` նախագահ Սարգսյանը, որին վարչապետը առաջարկել էր ազատել Զինված ուժերի շտաբի պետին, վերադարձրել էր առարկություններով հրամանագրի նախագիծը և նշել էր, որ հրամանագիրն առերևույթ չի համապատասխանում Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասին և նշել, որ Գլխավոր շտաբի պետի ազատումը կարող է հանգեցնել զինվորական խիստ պատասխանատու կառույցի բնականոն գործունեության էական խաթարմանը, դրանից բխող սահմանադրական կարգին սպառնացող վտանգներով: Դրանից հետո ՀՀ վարչապետը կրկին առաջարկել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ազատել պաշտոնից:

«Նախագահը հայտարարել է, որ չի ստորագրելու հրամանագիրը, մյուս քայլը` կարող է դիմել Սահմանադրական դատարանը, որպեսզի վիճարկի վարչապետի առաջարկությունը: Սահմանադրական դատարանը պետք է 10-օրյա ժամկետում որոշի՝ համապատասխանում է վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը, թե ոչ: Բայց նախագահի կեցվածքից պարզ է դառնում, որ նա չի էլ շտապում դիմել Սահմանադրական դատարան, և այսօր վերջին օրն է, որ կարող է դիմել: ՀՀ նախագահն ընտրել է անգործության ճանապարհը, որի իրավունքը չունի, և այս պայմաններում փոխանակ սահմանադրական մարմինների միջև վեճը տեղափոխի դատական հարթակ, նա հրաժարվում է այդ գործիքից և թողնում է բախտի քմահաճույքին»,- ասաց Զոհրաբյանը:

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին