Արամ MP3-ն և Գուրգեն Դաբաղյանը նորովի մեկնաբանությամբ են ներկայացրել «Թամզարա» ստեղծագործությունը
1 րոպեի ընթերցում
![Արամ MP3-ն և Գուրգեն Դաբաղյանը նորովի մեկնաբանությամբ են ներկայացրել «Թամզարա» ստեղծագործությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/03/1045446.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ MP3-ը և Գուրգեն Դաբաղյանը հանդես են եկել համատեղ աշխատանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրանք նորովի մեկնաբանությամբ են ներկայացրել ժողովրդական «Թամզարա» ստեղծագործությունը:
Երաժշտության գործիքավորումն իրականացրել է Նիկ Եգիբյանը, Youtube-ում տեղադրված հոլովակի անիմացիայի հեղինակն Արամայիս Հայրապետյանն է:
Ըստ Կոմիտասի՝ «Թամզարան» հարսանեկան երգ-պար է, որտեղ գլխավոր դերը վերապահվել է գյովընդբաշուն (պարագլուխ) ու նրա օգնականին: Իսկ հարսն անպայման կանգնում էր քավորի` կնքահոր կողքը: Այժմ «Թամզարան» կորցրել է իր երբեմնի ծիսական նշանակությունը և կատարվում է գրեթե բոլոր համայնքային միջոցառումների ու խնջույքների ժամանակ:
2020թ. սեպտեմբերի 14-ին Արամ MP3-ն և Ֆելիքս Խաչատրյանը (3.33) նոր մոտեցմամբ ներկայացրել էին «Քոչարի» ստեղծագործությունը: