ԱՄՆ-ում սպանվել է ռեփեր Չաքի Թրիլը
1 րոպեի ընթերցում
![ԱՄՆ-ում սպանվել է ռեփեր Չաքի Թրիլը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/03/1045442.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգում սպանվել է ռեփեր Չաքի Թրիլը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Mirror-ը, ռեփերը սպանվել է սեփական ավտոմեքենայում, անհայտ անձի արձակած կրակոցից:
33-ամյա Չաքի Թրիլը ստացած վիրավորումից մահացել է հիվանդանոցում, իսկ կրակոցն արձակած անձը հեռացել է դեպքի վայրից:
Mirror-ը նշում է, որ կրակոցն արձակած անձը դեռևս չի հայտնաբերվել և հայտնի չէ սպանության դրդապատճառը: