Հասարակական

ՀՀ ՊՆ-ն հերքում է Տավուշի հետ սահմանի երկայնքով ադրբեջանցիների չափագրումների մասին տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ-ն հերքում է Տավուշի հետ սահմանի երկայնքով ադրբեջանցիների չափագրումների մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե Տավուշի հետ սահմանի երկայնքով ադրբեջանցիները չափագրումներ են։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում