Հասարակական

Առաջին և 4-րդ զորամիավորումներում  անցկացվել են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Առաջին և 4-րդ զորամիավորումներում  անցկացվել են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին զորամիավորման զորամասերում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամասերից մեկում շարային ստուգատեսն անցկացրել է զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը։

Ստուգվել է հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստվածությունը, անհրաժեշտ միջոցների և փաստաթղթերի առկայությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

Իսկ 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում գործնական պարապմունքներ են անցկացվել մարտական հերթապահության մեկնող ստորաբաժանումների անձնակազմի հետ:

Ստորաբաժանումների հրամանատարները և մարտական դիրքերի ավագները, հաշվի առնելով առաջադրված մարտական խնդիրների բնույթն ու առանձնահատկությունները, հրահանգավորել են հերթափոխի մեկնող զինծառայողներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում