Համացանցում հրապարակվել է Գանձակի հայերի ջարդերի և ինքնապաշտպանության մասին փաստագրական ֆիլմ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գանձակի հայերի ջարդերից և ինքնապաշտպանությունից 33 տարի անց համացանցում հրապարակվել է այդ իրադարձությունների մասին պատմող կարճ փաստագրական ֆիլմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ ժամանակ Ադրբեջանի ԽՍՀ կազմում գտնվող Կիրովաբադի (Գանձակ) իրադարձությունների վերաբերյալ ներկայացվել են ինչպես արխիվային տեսանյութեր և ձայնագրություններ, այնպես էլ՝ ականատեսների վկայություններ: Աշխատանքները տարվել են 2019-2021 թթ.:

Դեպքերի մասին պատմում են Գանձակի հայերի ինքնապաշտպանության ղեկավարներից Գրիշա Օգանեզովը և «Գանձակ» ինքնապաշտպանական կոմիտեի հիմնադիր-անդամներից Ջուլիետա Վերդյան-Երեմյանցը:

Ֆիլմի սկզբում ներկայացվում է արխիվային ձայնագրություն, որտեղ ջարդերի օրերին հայկական ինքնապաշտպանական մարմնի կողմից Գանձակի հայկական թաղամասում ձերբակալված ադրբեջանցի ջարդարարներից մեկը պատմում է, թե ինչպես են իրենց «աշխատանքները» համակարգել Կիրովաբադի ագրարային համալսարանի ադրբեջանցի դասախոսները, ինչպես են իրենց քայլերին օժանդակել ադրբեջանցի ոստիկանները և այլն:

Փաստագրական ֆիլմը կարելի է դիտել հետևյալ հղմամբ: Առկա են նաև ռուսերեն և անգլերեն ենթագրերով տարբերակները:

Հայերեն العربية English

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին