Արա Սաղաթելյանը ազատ արձակվեց. Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների բողոքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանը բավարարեց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանի շենքից դուրս գալուց հետո Արա Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս օրերին պայքարեցին արդարության և ճշմարտության համար:

Ըստ պաշտպան Միհրան Պողոսյանի`Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքներում հիմնավոր կասկած առկա չէ, որը նշանակում է, որ նա անօրինական հիմքերով գտնվել է անազատության մեջ:

Փետրվարի 21-ին կալանավորված Արա Սաղաթելյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար: Սաղաթելյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա