Տնտեսություն

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ Global Finance-ի

1 րոպեի ընթերցում

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ  Global Finance-ի

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնվերս Բանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից կրկին ճանաչվել է լավագույնը՝արժանանալով«2021թ.-ի Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» պատվավոր մրցանակին:

Բանկն արժանացել է այս մրցանակին առևտրի ֆինանսավորման ոլորտում ցուցաբերած գերազանց արդյունքների շնորհիվ, ինչի մասին վկայում են գործարքների ծավալային և քանակային աննախադեպ աճը, ինչպես նաև աշխարհագրական ծածկույթի ընդլայնումը:

Նշենք, որ Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջԲանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:

Global Finance ամսագրի տվյալ անվանակարգի մրցանակակիրների ցանկն ամբողջությամբ՝ https://www.gfmag.com/magazine/february-2021/worlds-best-trade-finance-providers-2021

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում